Մատչելիության հղումներ

Հետազոտություն. «Գործնականում թուրքերը այլահավատների նկատմամբ այնքան էլ հանդուրժող չեն»


«Չնայած թուրքերն իրենց բնորոշում են որպես իբրեւ այլ հավատի ներկայացուցիչների նկատմամբ հանդուրժող ազգ, գործնականում նրանք այդ հավաստիացումները չեն կիրառում», - թուրքական Hurriyet պարբերականի փոխանցմամբ, ասված է Սաբանչի համալսարանի անվանի քաղաքագետներ Էրշին Քալայչիօղլուի եւ Ալին Չարքօղլուի հրապարակած նոր ուսումնասիրության մեջ։

Հետազոտության ընթացքում հարցված թուրքերի 90 տոկոսը հանդուրժող է մուսուլմանների նկատմամբ, եւ միայն 13 տոկոսը` քրիստոնյաների,10 տոկոսը` հրեաների նկատմամբ։

Այս ուսումնասիրության համաձայն,1999 թվականից ի վեր Թուրքիայում ավելացել է հավատացյալների թիվը։ Հեղինակները այս փաստը կապում են Թուրքիայի ներսում տիրող քաղաքական մթնոլորտի հետ։ Այսպես՝ Թուրքիայի բնակչության 83 տոկոսն իրեն հավատացյալ է համարում,16 տոկոսը նշում է, որ իրենք ջերմեռանդ հավատացյալներ են, 32 տոկոսը, որ իրենց որոշ չափով կարելի է հավատացյալ համարել։

Ուսումնասիրության՝ ազգությամբ թուրք հեղինակ Ալին Չարքօղլուն ասել է, որ հետազոտությունը մի շատ ուշագրավ փաստ է պարզել. «Թուրքիայում հարցվածների 60 տոկոսը կարծիք է հայտնել, որ գոյություն ունի մեկ իսկական կրոն, եւ դա իրենց կրոնն է։ Մյուս արժեքավոր բացահայտումը, որը, իրենց կարծիքով, արել են ուսումնասիրության հեղինակները, այն է, որ հարցվածների մեծամասնությունը` 67 տոկոսը, ասել է, որ եթե երկրի Խորհրդարանն ընդունի իրենց կրոնական օրենքներին հակասող որեւէ օրենք, իրենք միեւնույնն է, շարունակելու են հետեւել կրոնական հավատքի թելադրածներին։

Ինչ վերաբերում է կրոնական այլ պատկանելություն ունեցող քաղաքական գործչի թեկնածության ընտրությանը, թուրքերի 37 տոկոսը պատասխանել են, որ իրենք չեն ընտրի նրան,12 տոկոսն ասել են, որ՝ «հավանաբար չեն ընտրի նրան», 24 տոկոսը ասել է, որ «երեւի» կընդունի այլ հավատի հարող թեկնածուին։ Միայն 23 տոկոսի համար է այդ փաստը լիովին ընդունելի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG