Մատչելիության հղումներ

Ըմբշամարտիկ Արմեն Նազարյանը հրաժեշտ տվեց սպորտին


Ըմբշամարտիկ, կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը երեկ հայտարարել է սպորտին հրաժեշտ տալու մասին, հաղորդում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը:

Նազարյանը 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է Հայաստանի դրոշի տակ, իսկ հաջորդ տարի Բուլղարիայի քաղաքացիություն է ընդունել: 2000 թվականի Սիդնեյի Օլիմպիական խաղերում Նազարյանը նվաճել է ոսկե, 2004 թվականի Աթենքի Օլիմպիադայում` բրոնզե մեդալ:

«Շատ բան է փոխվել ըմբշամարտում», - բուլղարական Meridian Match թերթին ասել է 35-ամյա մարզիկը: - «Ես այլեւս չեմ կարող երեք-չորս ժամվա ընթացքում հինգ-վեց մենամարտի դիմանալ, այդ իսկ պատճառով կանգ եմ առնում: Այդ կանոնները ստեղծված են երիտասարդ ըմբշամարտիկների համար»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG