Մատչելիության հղումներ

Դավութօղլու. «Հայ - թուրքական արձանագրություններում Անկարայի նպատակն է ընդհանուր սահմանի ճանաչումը»


Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններում Թուրքիայի նպատակն է ընդհանուր սահմանի երկկողմանի ճանաչումը՝ խորհրդարանում, պետբյուջեի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

Հավաստիացնելով, որ այդ փաստաթղթերում Թուրքիայի շահերին հակասող որեւէ դրույթ չկա, թուրք արտգործնախարարը միաժամանակ հավաստել է. - «Պաշտոնական Անկարան հսկայական կարեւորություն է տալիս Ադրբեջանի տարածքների պաշտպանությանը։ Ադրբեջանը կորցրել է իր տարածքների 20 տոկոսը։ Այս ստատուս-քվոն չի փոխվել վերջին 17 տարիների ընթացքում, եւ եթե մենք եւս 10 տարի չփորձենք փոխել գոյություն ունեցող իրավիճակը, այն կդառնա մշտական»:

«Հայ - թուրքական արձանագրություններով մենք կարող ենք ոչ միայն կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, այլեւ խաղաղ մթնոլորտ ստեղծել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ինչը կարող է ճանապարհ հարթել` ադրբեջանական տարածքները ազատագրելու համար», - հայտարարել է Դավութօղլուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG