Մատչելիության հղումներ

Չեխիան նշում է «թավշյա հեղափոխության» 20 տարին


2009 թվականի նոյեմբերի 9-ին աշխարհը նշել է Բեռլինի պատի փլուզման 20 տարին։1989 թվականի այդ դարակազմիկ իրադարձությունից մոտ երկու շաբաթ անց` նոյեմբերի 17-ին Չեխոսլովակիայում սկսվել են զարգացումներ, որոնք պատմաբանները հետագայում անվանել են «թավշյա հեղափոխություն»։

Այդ օրը հազարավոր ուսանողներ դուրս են եկել փողոցներ` խաղաղ ցույցով նշելու ուսանողության միջազգային օրը։ Դրա ծագումն այսպիսին է. գերմանացի նացիստները 1939 թվականի նոյեմբերի 17-ին հարձակվել էին Պրահայի համալսարանի վրա, գնդակահարել 9 ուսանողի, ավելի քան 1200 ուսանողի ուղարկել համակենտրոնացման ճամբարներ ու փակել բոլոր ուսումնական հաստատությունները, պնդելով, թե դրանք դարձել էին ապստամբների համար հավաքատեղիներ։

Լոնդոնում ուսանողների միջազգային միությունը 1941 թվականին վճռել է նոյեմբերի 17-ը համարել Ուսանողության միջազգային օր։

1989 թվականի նոյեմբերի 17-իի ցույցերի կազմակերպիչները չեն թաքցրել, որ կարգախոոսները ուղղված են կոմունիսնտների եւ կառավարության դեմ։ Ցույցը որպես այդպիսին խաղաղ էր։Չնայած դրան Չեխոսլովակիայի կառավարությունը ոստիկաններին կարգադրել է ամենայն խստությամբ ցրել միջոցառումը։

Բիրտ գրոհի արդյունքում մեծ թվով ջահելներ, ինչպես նաեւ նրանց միացած դասախոսներ հայտնվել էին ոստիկանության բաժանմունքներում, բախումների ընթացքում եղել են վիրավորներ։

Ըստ վերլուծաբանների, իրավապահների այդ անհամաչափ գործողություններով կոմունիստները ստորագրել էին իրենց կարգերի մահվան դատավճիռը, որովհետեւ կարճ ժամանակ անց ամբողջ Չեխոսլովակիան ալելկոծվել էր։

Նոյեմբերի 20-ին ցուցարարների թիվը հասել էր 200 հարյուր հազարի, ապա՝ մեկ միլիոնի։ Նոյեմբերի 27-ին Չեխոսլովակիայում հայտարարվել էր երկժամյա համազգային գործադուլ Չեխ եւ սլովակ կոմունիստները չէին կարող աջակցություն ակնկալել Բեռլինի պատի փլուզման արդյունքները գործնականում ընդունած Մոսկվայից։

Նոյեբերի 28-ին Չեխոսլովակիայի կոմկուսը հայտարարեց, որ հանձնում է իշխանությունը եւ չեղյալ է համարում միակուսակցական համակարգը։Դեկտեմբերի սկզբին ապամոնտաժվել են Ավստրիայի եւ Արեւմտյան Գերմանիայի հետ սահմաններին տեղադրված փշալարերը եւ պատնեշները։

Դեկտեմբերի 10-ին նախագահ Գուստավ Հուսակը կազմեց առաջին ոչ կոմունիստական կառավարությունն ու հրաժարական ներկայացրեց։

1968 թվականին Չեխոսլովակիայի ղեկավարներից Ալեքսանդր Դուբչեկն ընտրվեց դաշնային խորհրդարանի խոսնակ, իսկ Վացլավ Հավելը դեկտեմբերի 29-ին ընտրվեց Չեխոսլովակիայի նախագահ։

Տարիներ անց Հավելն ասել է, թե ոչ ցուցարարները եւ ոչ էլ իշխանությունները չէին ենթադրել, որ զարգացումները կարող են այդքան արագանալ, հուսինի պես իջնել ռեժիմի գլխին ու կործանել այն։

1990 թվականին տեղի ունեցան առաջին դեմոկրատական ընտրությունները։1993 թվականին Չեխոսլովակիան խաղաղ անարյուն եղանակով բաժանվել է երկու անկախ պետության, ստեղծվել են Չեխիան եւ Սլովակիան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG