Մատչելիության հղումներ

Վրաստանը դիմել է Եվրադատարան՝ Հարավային Օսիայի կողմից ձերբակալված պատանիների գործով


Վրաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Հարավային Օսիայի իշխանությունների կողմից ձերբակալված 4 վրացի պատանիների գործով։

Վրաստանի իշխանությունները փորձում են հասնել այն բանին, որ Եվրոպական դատարանը Ռուսաստանին ստիպի ազատ արձակել վրացի անչափահասներին։

Չորս պատանիները ձերբակալվել էին նոյեմբերի սկզբին՝ Վրաստանից Հարավային Օսիա անցնելիս։ Հարավօսական կողմը պնդում է, որ նրանց մոտ նռնակներ ու պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG