Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 15-ին Փարիզում տեղի է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության եւ Ռամկավար ազատական կուսակցության երրորդ համատեղ հավաքը, որտեղ քննարկվել են հայ-թուրքական արձանագրությունները, հնչել են Հայաստանի ղեկավարությանն ու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին ուղղված քննադատական հայտարարություններ:


Անցած ուրբաթ օրը Թուրքիայի խորհրդարան ներկայացվեց, այսպես կոչված` «ժողովրդավարական նախաձեռնության» փաթեթը, որը, հիմնականում, ազատականացնում է քուրդ ազգաբնակչության իրավունքները: Կառավարության այս նախաձեռնության հակառակորդների թիվը, սակայն, Թուրքիայի խորհրդարանում բավական մեծ է:

Ռուս-վրացական ցամաքային սահմանի բացումը` Վերին Լարս անցակետով, առաջիկա օրերին կարող է իրականություն դառնալ: Դա կարող է նպաստել Հայաստան-Ռուսաստան բեռնափոխադրումների ծավալի աճին, աշխուժացնել առեւտուրը երկու երկրների միջեւ:

Հաղորդումը պատրաստել են Ռուզան Կյուրեղյանը, Ազա Բաբայանը, Հեղինե Բունիաթյանը, Ռուբեն Մելոյանը: «Մոլորակ»-ը վարում է Հրայր Թամրազյանը։
XS
SM
MD
LG