Մատչելիության հղումներ

Կոսովոն տեղական իշխանություն է ընտրում


Կոսովոյում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում. սա առաջին քվեարկությունն է երկրում՝ 2008 թվականի փետրվարին հռչակված անկախությունից հետո։

Իշխանությունները անվտանգության խստացված միջոցառումներ են ձեռնարկել, քանի որ նախընտրական արշավն անցել է բավական լարված մթնոլորտում. արձանագրվել են բռնությունների եւ սպառնալիքների բազմաթիվ դեպքեր։

Երկրում ապրող սերբ փոքրամասնությունը միանշանակ չի արձագանքել ընտրություններին։ Հեռավոր շրջաններում ապրող 80 հազար սերբերի մի մասը որոշել է մասնակցել քվեարկությանը, մյուսները անսացել են պաշտոնական Բելգրադի կոչին, որը չի ճանաչում Պրիշտինայի անկախությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG