Մատչելիության հղումներ

Սինգապուրում հանդիպել են Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի առաջնորդները


Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները հույս են հայտնել, որ այս տարվա դեկտեմբերին պաշտոնական Մոսկվան եւ Վաշինգտոնը կստորագրեն նոր պայմանագիր՝ հարձակողական սպառազինությունների կրճատման մասին։ Երկու առաջնորդները հանդիպել են Սինգապուրում՝ Ասիական եւ Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։

Ավելի քան մեկ ժամ շարունակված բանակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են Աֆղանստանում տիրող իրավիճակին եւ Իրանի միջուկային ծրագրին։

«Վաշինգտոնը պատրաստ է Իրանին ժամանակ տալ՝ ՄԱԿ-ի ներկայացրած առաջարկները քննարկելու համար, սակայն այդ ժամանակը չի կարող անսպառ լինել», - հայտարարել է Բարաք Օբաման։ Դմիտրի Մեդվեդեւը իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կարող են «այլ միջոցների դիմել», եթե Իրանը չարձագանքի միջազգային հանրության առաջարկներին։

Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Միացյալ Նահանգների առաջնորդը մեկնել է Չինաստան։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG