Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե հայ-թուրքական հաշտեցումը գործընթաց է, որը կարող է դրականորեն ազդել տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման վրա։
«Երկու երկրների միջեւ անցյալից մնացած տարաձայնությունները անհնարին են դարձնում անգամ փոքրիկ առաջընթացը ներկայումս գոյություն ունեցող հակամարտություններում», - ասել է Եվրախորհդրի գլխավոր քարտուղարը։
Նա նաեւ իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին՝ ընդգծելով, որ դա միակ միջազգային ձեւաչափն է, որ կարող է լուծել ղարաբաղյան հակամարտությունը կամ գոնե այն տանել խաղաղ կարգավորման ճանապարհով։
«Շատ կարեւոր է նաեւ ղարաբաղյան հակամարտության կողմ հանդիսացող երկրների անդամակցությունը Եվրախորհրդին», –ասել է Թյորբորն Յագլանդը եւ կարծիք հայտնել, թե դա կօգնի կողմերին «արագ եւ հեշտ ուղիներ գտնել խնդրի կարգավորման համար»։