Մատչելիության հղումներ

«Հայ-թուրքական հաշտեցումը կարող է դրականորեն ազդել տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վրա»


Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե հայ–թուրքական հաշտեցումը գործընթաց է, որը կարող է դրականորեն ազդել տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման վրա։

«Երկու երկրների միջեւ անցյալից մնացած տարաձայնությունները անհնարին են դարձնում անգամ փոքրիկ առաջընթացը ներկայումս գոյություն ունեցող հակամարտություններում», - ասել է Եվրախորհդրի գլխավոր քարտուղարը։

Նա նաեւ իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին՝ ընդգծելով, որ դա միակ միջազգային ձեւաչափն է, որ կարող է լուծել ղարաբաղյան հակամարտությունը կամ գոնե այն տանել խաղաղ կարգավորման ճանապարհով։

«Շատ կարեւոր է նաեւ ղարաբաղյան հակամարտության կողմ հանդիսացող երկրների անդամակցությունը Եվրախորհրդին», - ասել է Թյորբորն Յագլանդը եւ կարծիք հայտնել, թե դա կօգնի կողմերին «արագ եւ հեշտ ուղիներ գտնել խնդրի կարգավորման համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG