Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանին ներկայացվել է քրդաբնակ շրջաններում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ կառավարության ծրագիրը


Թուրքիայի ներքին գործերի նախարարը այսօր խորհրդարանին է ներկայացրել կառավարության ծրագիրը՝ քուրդ գրոհայիների դեմ երկարամյա պատերազմից հետո քրդաբնակ շրջաններում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ։

Ըստ այդմ՝ Անկարան նախատեսում է վերացնել քրդերեն լեզվի օգտագործման բոլոր սահմանափակումները, ստեղծել անկախ մարմին՝ «անվտանգության ուժերի կողմից իրականացված բռնությունները հետաքննելու եւ խտրականության դեմ պայքարելու համար»։

«Մեր կարգախոսն է՝ ավելի շատ ազատություն բոլորի համար», - հայտարարել է ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը եւ ընդգծել. - «Թուրքիային անհրաժեշտ է նոր, առավել ազատական սահմանադրություն, քանի որ գոյություն ունեցողն այլեւս չի համապատասխանում երկրի կարիքներին»։

Կառավարության ընդդիմախոսները, մինչդեռ, քննադատում են այս նախաձեռնությունը՝ պնդելով, թե իշխանությունները չափազանց մեծ զիջումներ են անում քրդերին եւ վտանգում են Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG