Մատչելիության հղումներ

Թուրքիան պատարստ է հարստացնել իրանական ուրանը


Թուրքիան պատրաստ է մասնակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ծրագրին եւ իր տարածքը տրամադրել իրանական ուրանը հարստացնելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յալդըզը՝ ընդգծելով, որ Անկարան դեռեւս այդ մասին պաշտոնական առաջարկ չի ստացել ո՛չ Իրանից, ո՛չ ՄԱԿ–ից։

«Այդուամենայնիվ, մենք քննարկել ենք հարցը, եւ մեր պատասխանը դրական է», - հայտարարել է թուրք նախարարը եւ հավելել. - «Մենք պետք է դուրս գանք այս փակուղուց եւ փարատենք արեւմուտքի կասկածները այն մասին, թե Թեհրանը ուրան է հարստացնում՝ միջուկային զենք ստեղծելու համար»։

Անցած շաբաթ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Մոհամեդ էլ-Բարադեյը առաջարկել էր պաշտոնական Թեհրանին ուրանը հարստացնել երրորդ երկրում, մասնավորապես, Թուրքիայի տարածքում։

Ավելի վաղ Իրանի իշխանությունները մերժել էին արեւմուտքի առաջարկը՝ ուրանը Ռուսաստանում հարստացնելու վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG