Մատչելիության հղումներ

logo-print

Ղարաբաղյան գործընթացում ՄԱԿ-ը աջակցում է ԵԱՀԿ Մինսկ-ի խմբի ջանքերը


«ԵԱՀԿ-ն պետք է պահպանի իր առաջատար դերակատարությունը Հարավային Կովկասի հակամարտություններում, հատկապես, ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում», - ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Ջոն Հոլմսը։

«Ղարաբաղյան խնդրի շուրջ վերջին շրջանում որոշակի աշխուժություն է նկատվում, ինչը հույս է ներշնչում», - ասել է
ՄԱԿ–ի բարձրաստիճան դիվանագետն ու ընդգծել, - «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքը պետք է ավելի արդյունավետ դառնա»։

«Չնայած կարգավորման գործընթացը դժվար է լինելու թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար, այդուամենայնիվ, դրանից շահելու են երկու կողմերն էլ», - պնդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG