Մատչելիության հղումներ

256 հայ գտնվում է «Ինտերպոլ»-ի հետախուզման մեջ


«Ինտերպոլ»-ի հայաստանյան կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը այսօր կայացած ասուլիսում հայտնել է, որ 256 հայ գտնվում է «Ինտերպոլ»-ի հետախուզման մեջ:

Նա ասել, որ Հայաստանի ոստիկանության հարցմամբ, «Ինտերպոլ»-ի անդամ երկրներում 2009 թվականի ընթացքում հաջողվել է բացահայտել 81 անձանց գտնվելու վայրը։ Նրանցից 70-ը ձերբակալվել են, իսկ 15-ը ենթարկվել են Էքստադիացիայի՝ ուղարկվել Հայաստան:

Այս տարվա ընթացքում հայտնաբերվել են նաեւ արտերկրից գողացված ու Հայաստան ներկրված 19 ավտոմեքենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG