Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի երկու բլոգերներ դատապարտվեցին ազատազրկման


Ադրբեջան -- Բլոգերներ Եմին Միլին եւ Ադնան Հաջիզադեն, Բաքու, 2009թ.
Ադրբեջան -- Բլոգերներ Եմին Միլին եւ Ադնան Հաջիզադեն, Բաքու, 2009թ.

«Քաղաքական բանտարկյալների թիվն Ադրբեջանում ավելացավ եւս երկուսով»,- պնդում են բաքվեցի իրավապաշտպանները: Նման հայտարությունները սկսեցին հնչել այն բանից հետո, երբ նոյեմբերի 11-ին Բաքվի առաջին ատյանի դատարանը համապատասխանաբար 2 եւ 2,5 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգերներ Ադնան Հաջիզադեին եւ Էմին Միլիին:

Ադրբեջանական դատարանը երիտասարդներին մեղավոր ճանաչեց խուլիգանության մեջ՝ պնդելով, թե հուլիսին նրանք ծեծկռտուք էին հրահրել Բաքվի ռեստորաններից մեկում եւ մարմնական վնասվածքներ հասցրել հաճախորդներից մի քանիսին: Բլոգերների փաստաբանները, սակայն, հայտարարում են, որ ինտերնետում իրենց հայացքները չթաքցնող, եւ մի շարք հակակառավարական ակցիաներ նախաձեռնած երիտասարդներին հետապնդում են բացառապես քաղաքական հայացքների համար:

«Ինչո՞ւ դատարանը որոշեց նրանց բանտարկել: Շատ պարզ մի պատճառով՝ որովհետեւ սա քրեական գործ չէ, սա զուտ քաղաքական խնդիր է: Միանշանակորեն կարող եմ պնդել, որ ազատազրկված երիտասարդները քաղաքական բանտարկյալներ են»,- հայտարարել է փաստաբան Էլտոն Գուլիեւը:

Մինչ ընթանում էր բլոգերների դատավարությունը, դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպվել։ «Իլհա՛մ, հանգիստ թող երիտասարդներին», - վանկարկում էին ընդդիմության աջակիցները:

Ազատազրկված բլոգերներց մեկի հայրը՝ Մոսկվայում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմեթ Հաջիզադեն, պնդում էր, թե տեղի ունեցածը նախեւառաջ հարվածում է ադրբեջանական պետության շահերին։

«Այս ողջ պատմությունը Ադրբեջանի իմիջի ու Ադրբեջանի քաղաքացիների շահերի ոտնահարման եւս մի օրինակ է: Ինչո՞ւ դատարանը գնաց նման քայլի՝ ես չեմ հասկանում: Մենք դիմելու ենք Վերաքննիչ դատարան: Պետք է նաեւ նշեմ, որ ի պատիվ Էմինի ու Ադնանի, նրանք այդպես էլ դատարանին չդիմեցին ներողամտություն ցուցաբերելու խնդրանքով»,-հայտարարեց Հաջիզադեն:

Հասարակական գործիչ Էրքին Գադիրլին պնդում է, որ քաղաքական ակտիվիստների հետապնդումներում իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ միջազգային կառույցները։

«Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը նույնպես նպաստել են այս իրավիճակի ձեւավորմանը: Նրանք Իլհամ Ալիեւին անդադար ներկայացնում են որպես բարեփոխական գործչի, դիտարկում են Ադրբեջանը որպես տնտեսական բարեփոխումների ուղով գնացող առաջատար պետություն», - նշում է Գադիրլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG