Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-2-ին»


«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները երկու երկրների նախագահներին առաջարկել են հանդիպել եվրոպական քաղաքներից մեկում», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, լրագրողներին տեղեկացրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։

Նրա խոսքով, այժմ համանախագահները քննարկումներ են անցկացնում կողմերի հետ` հանդիպման օրը եւ վայրը որոշելու համար։

Էլմար Մամեդյարովը նաեւ տեղեկացրել է, որ նախագահների հանդիպումից հետո, դեկտեմբերի 1-2-ին Աթենքում կայանալիք ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների նստաշրջանի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG