Մատչելիության հղումներ

Օբաման մեկնում է Ֆորթ Հուդ՝ հարգանքի տուրք մատուցելու օրերս զոհված զինծառայողների հիշատակին


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այսօր Տեխաս նահանգի Ֆորթ Հուդ ռազմակայանում մասնակցելու է ամերիկացի 13 զինծառայողների հուղարկավորման արարողությանը։

Ականատեսների վկայությամբ, հինգշաբթի օրը, առայժմ անհայտ դրդապատճառներով զինծառայողներին սառնասրտորեն գնդակահարել էր նույն ռազմակայանում ծառայող ռազմական հոգեբան, ծագումով պաղեստինցի մայոր Նիդալ Մալիք Հասանը։

Մայոր Մալիք Հասանին վնասազերծել էին միջադեպի վայր ժամանած ոստիկանները՝ պատասխան կրակ բացելով եւ վիրավորելով ռազմական հոգեբանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG