Մատչելիության հղումներ

logo-print

Հասմիկ Պողոսյան. «Գերխնդիրը պատմամշակութային ժառանգության պահպանությունն է»


Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայ-թուրքական մերձեցման գործընթացի առնչությամբ Հայաստանի համար գերխնդիր է համարում պատմամշակութային ժառանգության պահպանությունը:

«Այդ գերխնդրի լուծման համար հայ-թուրքական հարաբերությունները միմիայն նպաստող են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Պողոսյանը՝ պարզաբանելով. - «Որովհետեւ մեզ համար մեր ժառանգությունը մատչելի է դառնում: Գոնե ուսումնասիրման, վավերագրման եւ այլնի համար»:

Նախարարի խոսքով, չի կարելի միանշանակ պնդել, թե մշակույթի ոլորտը հայ-թուրքական հարաբերությունների հաստատման դեպքում շահելու է. - «Որովհետեւ, իհարկե, կա նաեւ երեւույթ, երբ, օրինակ, էլեմենտները ժամանակակից արվեստի, որոնք մեզ համար այնքան էլ ընդունելի չեն, շատ ակտիվ չսկսեն ներմուծել: Բայց ես կարծում եմ, որ մեր հասարակությունը ինքը պետք է բավականին կրթված լինի, ինքը իր արժեքների տերը դառնա»::

Հասմիկ Պողոսյանը հավելեց նաեւ, որ 3 շաբաթ հետո նախարարությունը կառավարության կներկայացնի մի նոր ծրագրի նախագիծ, որ կոչվում է «Քաղաքացիական դաստիարակության ծրագիր», որովհետեւ, նրա խոսքով, ասում էր այսօր մենք ինքներս նախեւառաջ պիտի սկսենք մեզանից` ճանաչենք մեր պատմամշակութային ժառանգությունը, սկսենք ճանաչել այն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG