Մատչելիության հղումներ

logo-print
«Այսօր հայ-թուրքական հարաբերությունները հասել են մի շեմի, որից այն կողմ ճեղքումն է», - ռուսաստանյան «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին։ - «Սահմանի բացումը կարող է դառնալ առաջին քայլը, որ թույլ կտա հաղթահարել այն անբնական վիճակը, որ ստեղծվել է տարածաշրջանում։ Փաստորեն, այսօր Հարավային Կովկասի երեք ամենաերկար սահմանագծերը` հայ-թուրքականը, հայ-ադրբեջանականն ու ռուս-վրացականը փակ են»:

Եվրամիության ներկայացուցչի համոզմամբ, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը բարդ է լինելու:

«Համոզված եմ, սակայն, որ փաստաթղթերի վավերացումը բխում է թե' Հայաստանի եւ թե' Թուրքիայի շահերից։ Կարծում եմ, որ հեռանկարների տեսանկյունից նման զարգացումը ձեռնտու է նաեւ Ադրբեջանին, քանի որ այդ պետությունն էլ պետք է շահագրգիռ լինի, որպեսզի բացվեն տարածաշրջանի փակ սահմանները», - նշում է Սեմնեբեին` հավելելով. - «Վրաստանում տեղի ունեցած պատերազմը ցույց տվեց, որ Հարավային Կովկասի պետությունները շատ խոցելի են։ Նման իրադրությունը հնարավոր կլինի փոխել միայն առկա խնդիրների լուծման ճանապարհով։ Համոզված եմ, որ Հայաստանի ղեկավարները եւս այդպես են մտածում։ Ղարաբաղում առկա ստատուս-քվոն Հայաստանի շահերից չի բխում։ Հայաստանը չի կարող անվերջ մնալ անորոշ կացության մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG