Մատչելիության հղումներ

Մահմուդ Ահմադինեջադը հորդորում է «կապիտալիստական արժեքները փոխարինել իսլամական սկզբունքներով»


Թուրքիա -- Իսլամական կոնֆերանս կազմակերպության ղեկավարների հանդիպումը, Ստամբուլ, 9-ը նոյեմբերի, 2009թ.

Թուրքիա -- Իսլամական կոնֆերանս կազմակերպության ղեկավարների հանդիպումը, Ստամբուլ, 9-ը նոյեմբերի, 2009թ.

Երկուշաբթի Ստամբուլում կայացավ Իսլամական կոնֆերանս կազմակերպության ղեկավարների հանդիպումը, որտեղ մի շարք ուշագրավ հայտարարություններ եւ առաջարկներ հնչեցին։

Հանդիպմանը մասնակցող Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, մասնավորապես, իր ելույթում առաջարկել է «կապիտալիստական արժեքները փոխարինել իսլամական սկզբունքներով»:

«Կապիտալիզմը շատ դառը փորձ էր: Միայն իսլամական սկզբունքները կարող են մարդկանց դեպի երջանկություն տանել», - հայտարարել է Իրանի նախագահը, որի կարծիքով՝ «աշխարհն այժմ առավել արդար արժեքների փնտրտուքի մեջ է, որոնք հնարավոր չէ գտնել կապիտալիստական համակարգում»:

«Վաշխառության վրա կառուցված» այդ համակարգը, Ահմադինեջադի գնահատմամբ, քանդվել է:

Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ հանդիսացող պետություններին Իրանի նախագահը նաեւ առաջարկել է «ընդհանուր իսլամական դրամ» հաստատել:

Կոնֆերանսում ելույթ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ով առաջարկել է կազմակերպության անդամներին «էլ ավելի սերտ հարաբերություններ հաստատել իսլամական պետությունների միջեւ»:

Իր հերթին՝ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ հնարավոր չէ տարածաշրջանում խաղաղություն հաստատել, քանի դեռ Պաղեստինի ժողովրդի խնդիրը մնում է չլուծված:

«Պաղեստինը պետք է ապրի Իսրայելի կողքին` իբրեւ ճանաչված հանրապետություն», - շեշտել է Աբդուլա Գյուլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG