Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Երիտասարդ թատերական ռեժիսորների 4-րդ հանրապետական փառատոնը


Կիրակի օրը Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» ներկայացմամբ բացվեց Երիտասարդ թատերական ռեժիսորների 4-րդ հանրապետական փառատոնը:

Փառատոնը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 18-ը, անցկացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը՝ նպատակ ունենալով յուրահատուկ ստուգատեսի ենթարկել երիտասարդ ռեժիսորների աշխատանքը:

Բացի մայրաքաղաք Երեւանում աշխատող երիտասարդ ռեժիսորներից, այս տարի փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել Գյումրիում ու Վանաձորում ստեղծագործող երիտասարդները:

Փառատոնի շրջանակներում, ինչպես լրագրողների հետ հանդիպմանը ասաց Թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը, կներկայացվեն 14 ներկայացումներ, տեղի կունենան քննարկումներ:

«Մասնագետները եւ մեր օտարերկրացի հյուրերը, որոնք մասնակցել են մեր նախորդ փառատոններին, ասում են, որ երիտասարդ ռեժիսուրայի այսպիսի բում, ինչպես Հայաստանում է, ԱՊՀ-ի ոչ մի երկրում չկա», - ասաց Մելոյանը:

Երիտասարդ ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի խոսքով, իրենք, «թեթեւ ժանրի բեմադրությունների ու գռեհիկ, քաղաքականացված հումորի փոխարեն, փորձում են առաջ մղել այն խնդիրները, որոնք «գոյանում են թե' Հայաստանում, թե' առհասարակ աշխարհում»:
XS
SM
MD
LG