Մատչելիության հղումներ

Հայաստանում «խոզի գրիպի» կասկածելի դեպք է հայտնաբերվել


Հայաստանում H1N1 վիրուսով վարակի կասկածելի դեպք է հայտնաբերվել։ Լաբորատոր փորձարկման համար անհրաժեշտ նմուշը երկուշաբթի կուղարկվի Լոնդոնի լաբորատորիա` հաստատելու կամ հերքելու վարակի առկայությունը Հայաստանում:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը։

Դեպքը համարվում է կասկածելի բացառապես լաբորատոր ախտորոշման հիման վրա: Անձը, ում մոտ հայտնաբերվել է H1N1 վարակվածության կասկածելի դեպքը, օտարերկրյա քաղաքացի է։ Հիվանդի քաղաքացիությունը չի հրապարակվում։ Լիանա Թորոսյանը, սակայն, վստահեցրեց, որ հիվանդը հետազոտվել է, ձեռնարկվել են նախազգուշական միջոցառումներ, բուժումը կազմակերպվել է եւ նա գտնվում է լիովին առողջ վիճակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG