Մատչելիության հղումներ

logo-print

Կոլումբիան Վենեսուելայի դեմ բողոքով դիմելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ


Այն բանից հետո, երբ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը երեկ իր երկրի բանակին կոչ է արել «պատրաստվել պատերազմի», Կոլումբիայի նախագահ Ալվարո Ուրիբը հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որում ասված է, որ Կոլումբիան դիմելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ «Վենեսուելայի կառավարության պատերազմական սպառնալիքների» դեմ բողոքով։

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը պարբերաբար դժգոհություններ է հայտնել ԱՄՆ-ի եւ Կոլումբիայի միջեւ կնքված համաձայնության առիթով, որը Միացյալ Նահանգների զինված ուժերին հնարավորություն կտա թմրանյութերի դեմ պայքարի նպատակով օգտագործել կոլումբիական ռազմաբազաները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG