Մատչելիության հղումներ

Սուդանի նախագահը հրաժարվել է Թուրքիա մեկնելու մտադրությունից


Իսլամական Կոնֆերանս կազմակերպության երկրների ղեկավարները այսօր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մասնակցելու են տնտեսական խորհրդաժողովի, որի ընթացքում քննարկվելու են անդամ 57 երկրներում աղքատության հաղթահարման եւ առեւտրային համագործակցությանը նվիրված հարցեր։

Խորհրդաժողովի նախօրեին Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը հրաժարվել է Թուրքիա մեկնելու մտադրությունից՝ պատճառաբանելով աշխատանքային գրաֆիկի խիստ ծանրաբեռնվածությունը։

Փորձագետները, սակայն, պնդում են, որ Թուրքիայում հնարավոր է ալ-Բալշիրի ձերբակալությունը։ Սուդանի նախագահի վերաբերյալ Հաագայի Միջազգային քրեական դատարանը ձերբակալության որոշում էր կայացրել` Դարֆուրում պատերազմական եւ մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեղադրանքներով:

ՄԱԿ-ի տվյալներով` Դարֆուրում 2003 թվականին սկսված ցեղասպանության ընթացքում զոհվել է շուրջ 300 հազար մարդ, եւս 2,7 միլիոնը հարկադրված լքել են իրենց տները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG