Մատչելիության հղումներ

Գերմանիայում նշվում է Բեռլինյան պատի փլուզման 20-րդ տարելիցը


Աշխարհի առաջատար երկրների ներկա եւ նախկին ղեկավարները այսօր տասնյակ հազարավոր գերմանացիների հետ կմասնակցեն Բեռլինյան պատի փլուզման 20-րդ տարելիցի առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։

Բեռլինի պատը՝ «սառը պատերազմի» ամենանշանակալի խորհրդանիշներից մեկը, քանդվեց 1989 թվականի նոյեմբերի 9-ին՝ շաբաթներ շարունակված ժողովրդական ցույցերի արդյունքում։

Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ անցկացվելիք միջոցառումներին կմասնակցեն Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխաիլ Գորբաչովը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը։ Նրանք առանցքային դերակատարություն են ունեցել Գերմանիայի վերամիավորման գործում։

Տոնակատարություններին ակնկալվում է նաեւ Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասնակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG