Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել են հանդիպել այս ամիս


Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Քիշնեւում, 8 հոկտեմբերի, 2009

Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Քիշնեւում, 8 հոկտեմբերի, 2009

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընդունել են մինչեւ նոյեմբերի վերջը երկկողմ հանդիպում անցկացնելու` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկը: Այդ մասին ասված է տարածաշրջան իրենց վերջին այցի արդյունքների վերաբերյալ համանախագահների հայտարարությունում:

«Երկու նախագահներն էլ վերահաստատեցին քննարկումները շարունակելու իրենց պատրաստակամությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ հետագա առաջընթացի նպատակով: Նրանք ընդունեցին համանախագահների առաջարկը` կազմակերպել իրենց հերթական երկկողմ հանդիպումը, վեցերորդ նման հանդիպումը այս տարվա ընթացքում, մինչեւ նոյեմբերի վերջը», - ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում:

Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզյլակովը, Բեռնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն նշում են նաեւ, որ նախագահների առաջիկա հանդիպման վայրը եւ ժամկետը դեռ պետք է հաստատվեն:

Միջնորդները հինգշաբթի օրը այցելել էին Բաքու, որտեղ հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, հաջորդ օրը ժամանել էին Երեւան եւ հանդիպումներ ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ապա նույն օրը մեկնել Բաքու, որտեղ եւս մեկ անգամ հանդիպել էին Ալիեւի հետ: Այցի կարճատեւ լինելու պատճառաբանությամբ միջնորդները Լեռնային Ղարաբաղ չմեկնեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG