Մատչելիության հղումներ

logo-print

Իլհամ Ալիեւ. «Նույնիսկ ճգնաժամային 2009 թվականին նյութական դժվարություններ չունենք»


«Մենք նույնիսկ ճգնաժամային 2009 թվականին նյութական դժվարություններ չունենք, ընդհակառակը, Ադրբեջանը աշխարհի եզակի երկրներից է, որի տնտեսությունը նույնիսկ 2009 թվականին աճել է ու անցած 9 ամիսների տվյալներով տնտեսական աճը Ադրբեջանում կազմել է ավելի քան 6 տոկոս», - օրերս հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ տնտեսական անկախությունը Ադրբեջանին քաղաքական անկախություն է տալիս. - «Մենք վճռականորեն ասում ենք մեր խոսքը։ Մենք միշտ հայտնում ենք մեր վերաբերմունքը տարածաշրջանում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Առանց Ադրբեջանի շահերի հետ հաշվի նստելու տարածաշրջանում արդեն հնարավոր չէ իրականացնել ցանկացած նախաձեռնություն` ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ տրանսպորտային ոլորտներում։ Ադրբեջանը տարածաշրջանում դարձել է շատ ուժեղ երկիր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG