Մատչելիության հղումներ

Ուսանողների բողոքի ցույցը նախագահի նստավայրի դիմաց


Հովհաննես Չիլինգարյանի տատիկը
Հովհաննես Չիլինգարյանի տատիկը
Նոյեմբերի 6-ին մի խումբ ուսանողներ բողոքի ցույց էին անցկացնում նախագահի նստավայրի դիմաց: Դասադուլ են հայտարարել ԵՊՀ-ի Աստվածաբանության ֆակուլտետի շուրջ 3 տասնյակ ուսանողներ` պահանջելով անհապաղ ազատ արձակել իրենց դասընկերոջը: Հովհաննես Չիլինգարյանը կալանավորվել է, քանի որ այսպես կոչված «ռազբորկային» հետեւած ծեծկռտուքի ընթացքում դանակահարել է մեկ այլ ուսանողի: Հովհաննեսի դասընկերները, սակայն, համոզված են, որ իրենց համակուրսեցին ստիպված է դա արել, քանի որ միայնակ է եղել մի ամբողջ խմբի դեմ ու փորձել է պաշտպանվել:
XS
SM
MD
LG