Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը ընդունել է համանախագահներին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է տարածաշրջան այցելության շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

Համանախագահները նախարար Նալբանդյանին են ներկայացրել Բաքվում ունեցած հանդիպումների արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG