Մատչելիության հղումներ

Ռուսաստանի եւ Վրաստանի հոգեւոր հովիվները կհանդիպեն Ադրբեջանում


Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը եւ Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը կհանդիպեն Բաքվում, որտեղ հոգեւոր այլ առաջնորդների հետ մասնակցելու են Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի ծննդյան 60-ամյակի միջոցառմանը:

Բացի այդ, բարձրաստիճան հոգեւորականները մասնակցելու են «Միջկրոնական երկխոսություն. փոխըմբռնումից փոխգործակցություն» թեմայով «Գյուլիստան» պալատում գումարվող խորհրդաժողովին։

Նախատեսվում է, որ Կիրիլ պատրիարքը եւ Իլիա երկրորդը առանձնազրույց կունենան Ադրբեջանի մայրաքաղաքում։

Իլիա երկրորդը արդեն Բաքվում է, իսկ Կիրիլ պատիրարքը, ադրբեջանական «Զերկալո»-ի փոխանցմամբ, ժամանելու է վաղը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG