Մատչելիության հղումներ

logo-print

Գարեգին երկրորդին շնորհավորել են Դմիտրի Մեդվեդեւը եւ Կիրիլ պատրիարքը


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին գահակալության տասնամյակի կապակցությամբ շնորհավորել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը:

Դմիտրի Մեդվեդեւի ուղերձում, որը այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառին է փոխանցել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, մասնավորապես, ասված է. - «Ռուսաստանում մեծ հարգանք են տածում հնագույն Հայ Եկեղեցու հանդեպ: Բարձր ենք գնահատում Ռուս Ուղղափառ եւ Հայաստանյայց Առաքելական եկեղեցիների միջեւ ձեւավորված բարի հարաբերությունները: Նրանք միշտ հատուկ դեր են ունեցել եւ ունեն մեր երկրների միջեւ բարեկամության եւ վստահության ամրապնդման գործում: Դրանում, անկասկած, կա նաեւ անձամբ Ձեր ավանդը, իբրեւ հեղինակավոր կրոնական գործիչ, ով մեծ ուշադրություն է հատկացնում ռուս - հայկական հումանիտար կապերին: Վստահ ենք, որ Ձեր ջանքերը ԱՊՀ-ի Միջկրոնական խորհրդի շրջանակներում, որի համահիմնադիրն է Հայ Առաքելական Եկեղեցին, կնպաստեն խաղաղության եւ կայունության ապահովմանը Հարավային Կովկասում»:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Կիրիլ պատրիարքը իր շնորհավորական ուղերձում, մասնավորապես, գրել է. - «Ձեր Հովվապետական ծառայության տարիներին մեր Եկեղեցիների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունները հասան որակական մեկ այլ մակարդակի եւ ձեռք բերեցին այլ չափանիշներ: Մենք զարգացնում ենք աշխույժ երկխոսություն եւ համագործակցություն ամենատարբեր ոլորտներում, բայց նախեւառաջ` ավանդական քրիստոնեական արժեքների պաշտպանության գործում: Հավատում ենք, որ հետայսու եւս, Ձեր ջանքերի շնորհիվ, մեր Եկեղեցիների փոխհարաբերությունները կհատկանշվեն սիրո եւ եղբայրական փոխըմբռնման ոգով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG