Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ի պայթյունի գործը ուղարկվել է դատարան


Հայաստանի ոստիկանությունում ավարտվել է Երեւանի «Նաիրիտ» քիմիական գործարանում այս տարվա մայիսի 14-ին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը, եւ գործը ուղարկվել է դատարան:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Քրեական օրենսգրքի 285 հոդվածի հատկանիշներով` «վտանգավոր քիմիական կամ կենսաբանական այլ ազդակների կամ թունավոր նյութերի հետ վարվելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելը», մեղադրանք է առաջադրվել գործարանի արտադրության պետի, արտադրամասի պետի եւ հերթափոխի պետի նկատմամբ:

«Նաիրիտ»-ի քլորոպրենի արտադրամասում մայիսին տեղի ունեցած աղետից զոհվել է չորս մարդ։


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG