Մատչելիության հղումներ

Իրանի իշխանությունները զգուշանում են նոր բախումներից


Հակաամերիկյան ցույցը Թեհրանում սկսվել է, 4 նոյեմբերի, 2009
Հակաամերիկյան ցույցը Թեհրանում սկսվել է, 4 նոյեմբերի, 2009

Իրանցի պաշտոնյաները լուրջ մտավախություն ունեն, որ նոյեմբերի 4-ին երկրում նշվող` «ամերիկյան իմպերիալիզմի դեմ խորհրդանշական հաղթանակի օրվա» ավանդական հակաամերիկյան ցույցերը կարող են ընդդիմության աջակիցների եւ ոստիկանության բախումների վերածվել:

Այս օրը Իրանում հիշատակում են 1979 թվականի իրադարձությունները, երբ այաթոլա Խոմեյնիի կողմնակիցները գրավեցին
Թեհրանում ամերիկյան դեսպանատան գրավումը, 4 նոյեմբերի, 1979
Թեհրանում Միացյալ Նահանգների դեսպանատունը` ամերիկացի դիվանագետներին ու նրանց ընտանիքների անդամներին 444 օր շարունակ պահելով պատանդի կարգավիճակում:

2009 թվականի հունիսի 12-ին երկրում անցկացված նախագահական ընտրություններում գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հակառակորդներ Միր-Հոսեյն Մուսավին եւ Մեհդի Քարուբին դիմել են իրենց կողմնակիցներին` փողոցային նոր ակցիաներ կազմակերպելու կոչով:

Նախնական տվյալների համաձայն` Ահմադինեջադի հրաժարականի պահանջով ընդդիմադիրները կհավաքվեն Թեհրանում` Ռուսաստանի դեսպանության շենքի առջեւ:

«Բողոքի ակցիայի տեղի ընտրությունը նպատակ ունի ցույց տալ, որ իրանական ընդդիմության կողմնակիցները չեն մոռացել, որ պաշտոնական Մոսկվան առաջիններից մեկը ճանաչեց Մահմուդ Ահմադինեջադի վիճահարույց հաղթանակը ընտրություններում», - գրում է «Ռոյթերզ» գործակալության` Թեհրանում աշխատող թղթակիցը:

Իրանի ոստիկանությունը երեքշաբթի օրը պաշտոնապես զգուշացրել է ընդդիմության կողմնակիցներին, որ կդիմի ամենակտրուկ միջոցներին` բողոքի ակցիաները ցրելու նպատակով:

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ նոյեմբերի 4-ին Թեհրանի փողոցներում թույլատրված է լինելու միայն հակաամերիկյան կարգախոսների վանկարկումը», - ասված է ոստիկանության հատուկ հաղորդագրությունում:

Ավելի վաղ նույնատիպ զգուշացմամբ էր հանդես եկել նաեւ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը», որի մարտիկները հունիսին տեղի ունեցած արյունալի բախումների ամենաակտիվ մասնակիցներին էին:

«Կոչ ենք անում շարքային իրանցիներին զերծ մնալ այն սադրանքներից ու դավերից, որ նոյեմբերի 4-ի շեմին նյութում են պետության թշնամիները», - ասված է «Հեղափոխության պահապանների կորպուսի» տարածած հայտարարությունում:

Պաշտոնական միջոցառումները, ինչպես եւ ամեն տարի, անցկացվում են Թեհրանում` ամերիկյան դեսպանատան նախկին շենքի մերձակայքում: Ընդդիմադիր կայքերը, սակայն, չեն բացառում, որ այստեղ եւս իրավիճակը կարող է սրվել, քանի որ Մեհդի Քարուբին որոշել է իր կողմնակիցների հետ մասնակցել կառավարության կազմակերպած պաշտոնական հանրահավաքին: Թեհրանում համոզված են` եթե Քարուբին կարողանա մոտենալ հանրահավաքի անցկացման վայրին, ապա կկրկնվեն ամիսներ առաջ «Երուսաղեմի օր» կոչվող միջոցառման ժամանակ տեղի ունեցած դեպքերը. այդ օրը Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության ակցիաները սահուն կերպով վերաճեցին հակակառավարական հանրահավաքի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG