Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Սարգսյանը կմեկնի ԱՄՆ` մասնակցելու «Արմթեք - 2009» համաժողովին


Վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 4-8-ը աշխատանքային այցով կմեկնի Սան Խոսե (ԱՄՆ)` «Արմթեք - 2009» համաժողովին մասնակցելու նպատակով:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, կառավարության եւ նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG