Մատչելիության հղումներ

Գերհարդ Շրյոդերը եւ Բիլ Քլինթոնը ողջունում են հայ - թուրքական գործընթացը


Բիլ Քլինթոն
Բիլ Քլինթոն

«Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը վկայեցին, որ Թուրքիան տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործում կարեւորագույն դերակատարություն ունի», - երկուշաբթի երեկոյան Ստամբուլում հայտարարել է Գերմանիայի նախկին դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը:

Գերմանացի սոցիալ-դեմոկրատների նախկին ղեկավարը Ստամբուլում մասնակցում էր թուրքական գործարար շրջանակների
Գերհարդ Շրյոդեր
կազմակերպած Բոսֆորյան համաժողովին:

Դիմելով Թուրքիայի եւ Արեւմոտքի հարաբերություններին նվիրված համաժողովի մասնակիցներին` Շրյոդերը նշել է. - «Չնայած Անկարայի գործադրած բոլոր ջանքերին` ցավով պետք է արձանագրեմ, որ Եվրամիությունն ըստ արժանվույն չի գնահատում Թուրքիայի դերը»:

Համաժողովի մյուս բարձրաստիճան հյուրը` Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը եւս իր ելույթում բարձր է գնահատել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը, կանխատեսելով, որ պաշտոնական Անկարայի վերջին գործողությունները կարող են փոխել տարածաշրջանում առկա ողջ պատկերը:

«Միացյալ Նահանգները պատմական առաքելություն ունի` օժանդակել Թուրքիային, որպեսզի այն կարողանա իր ազդեցությունը տարածել ռեգիոնալ բոլոր ուղղություններով», - հայտարարել է Քլինթոնը` հավելելով. - «21 րդ դարի մարտահրավերներին հաջողությամբ դիմակայելու համար Թուրքիան պետք է որդեգրի փոխշահավետ լուծումների մարտավարությունը»:

Համաժողովի մասնակիցները չեն շրջանցել նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը: Գերհարդ Շրոյդերն այս առթիվ հայտարարել է. - «Պետք է հավատարիմ մնալ նախկինում տրված խոստումներին: Եթե մենք ասել ենք, որ ցանկանում ենք մի օր Թուրքիան տեսնել որպես Եվրամիության լիիրավ անդամ, ապա որեւէ մեկը չի կարող անտեսել այդ պարտավորությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG