Մատչելիության հղումներ

Մուսավիի կինը կոչ է անում ազատ արձակել հետընտրական իրադարձությունների կապակցությամբ ձերբակալվածներին


Իրանի ընդդիմության առաջնորդ Միր-Հոսեյն Մուսավիի կինը երկրի իշխանություններին կոչ է արել անհապաղ ու անվերապահ ազատ արձակել հունիսի 12-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների ժամանակ բոլոր ձերբակալվածներին, հատկապես կանանց: Նրա հայտարարությունը տեղադրվել է ռեֆորմիստական կայքերից մեկում:

Մուսավիի աջակիցները ծրագրում են նոյեմբերի 4-ին հանրահավաք անցկացնել:

Վաղը Իրանում նշվելու է արմատական ուսանողների գործողության 30-րդ տարին, երբ նրանք Թեհրանում գրավեցին ամերիկյան դեսպանատունը եւ 52 մարդու պատանդ պահեցին:

Հեղափոխության պահապանները երկուշաբթի օրը զգուշացրել են ընդդիմությանը` հակաամերիկյան հանրահավաքները չվերածել հակակառավարական նոր ցույցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG