Մատչելիության հղումներ

Սենատոր Ռիդը պետքարտուղարին կոչ է անում հանդիպել ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ


Սենատոր Հարի Ռիդ

Սենատոր Հարի Ռիդ

Միացյալ Նահանգների սենատոր Հարի Ռիդը պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հորդորել է հանդիպել ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է «Ապարեզ» թերթը` տպագրելով Սենատի մեծամասնության ղեկավարի հոկտեմբերի 20-ին ուղարկած նամակի տեքստը:

Նեւադայից ընտրված դեմոկրատ սենատորը, անդրադառնալով Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ստորագրված վերջին արձանագրություններին, նշում է. - «Ես համոզված եմ` դուք գիտեք, որ այդ համաձայնագիրը մեծացրել է Միացյալ Նահանգների հայ համայնքի մտահոգությունները: Ես շատ նամակներ եմ ստացել Նեւադայից, որոնք չեն աջակցում հայերի ցեղասպանության հարցը քննելու միջազգային հանձնաժողովի ստեղծմանը եւ որոնք կարծում են, որ արձանագրությունները արդարացի չեն Հայաստանի համար: Ես նաեւ առաջարկում եմ, որ հանդիպեք ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան կիսելու իրենց հայացքները Ձեզ հետ»:

Թերթը հավելում է, որ չնայած հայ - թուրքական հարաբերությունների հարցը Օբամա - Բայդեն վարչակազմի արտաքին քաղաքականության օրակարգի կարեւոր հարցերից է, ո'չ նախագահ Օբաման, ո'չ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չեն հանդիպել ամերիկահայ համայնքի առաջնորդների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG