Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Շվեյցարիա -- Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում, 10-ը հոկտեմբերի, 2009թ.
Շվեյցարիա -- Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում, 10-ը հոկտեմբերի, 2009թ.


Շաբաթվա վերջին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդես էր եկել ուղերձով, որում անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին։ Էրդողանը, մասնավորապես, ասել է. - «Ես հույս ունեմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա տարաձայնությունները կհաղթահարվեն պատմաբանների, գիտնականների կողմից եւ մենք կկարողանանք զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները»։

Շաբաթվա վերջին «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով իր քննադատներին, ասել էր, թե եթե Թուրքիան չէր վավերացնելու հայ-թուրքական կարգավորման արձանագրությունները, ապա ինչո՞ւ պետք է դրանք ստորագրեր։

Երկուշաբթի Մոսկվայում տեղի ունեցավ ղարաբաղյան հարցով մի քննարկում, որին մասնակցում էին ռուսաստանցի, հայաստանցի եւ ադրբեջանցի փորձագետները։

«Մոլորակ» հանդեսի այս թողարկումը նաեւ անդրադառնում է Աֆղանստանի նախագահական ընտրություններում տեղի ունեցած վերջին զարգացումներին. այսօր Աֆղանստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի գործող նախագահ Համիդ Քարզային հռչակել է ընտրված նախագահ եւ չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների` նոյեմբերի 7-ին նշանակված երկրորդ փուլը:

«Մոլորակ»-ը պատրաստել են Ազա Բաբայանը, Արմեն Քոլոյանը, Գեւորգ Ստամբոլցյանը։ Հաղորդումը վարում է Հրայր Թամրազյանը։
XS
SM
MD
LG