Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Աֆղանստան


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ժամանել է Աֆղանստան` բանակցելու երկրի ներկայիս նախագահ Համիդ Քարզայի եւ նախագահական ընտրություններում նրա նախկին մրցակից Աբդուլա Աբդուլայի հետ:

Աբդուլան կիրակի օրը հայտարարել է ընտրապայքարից դուրս գալու մասին, քանի որ, ըստ նրա, նախագահական ընտրությունների` նոյեմբերի 7-ին անցկացվելիք երկրորդ փուլում արդար եւ թափանցիկ քվեարկություն ապահովելու իր պահանջը չի կատարվել:

Բան Կի-մունի Քաբուլ այցի նպատակն է նաեւ զորակցություն հայտնել երկրում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցներին:

Անցած շաբաթ Աֆղանստանի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակման հետեւանքով զոհվել է ՄԱԿ-ի 5 աշխատակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG