Մատչելիության հղումներ

Ուկրաինայում բռնկված գրիպի համաճարակի պատճառով կասեցվել է բանակի զորակոչը


Ուկրաինայում գրիպի համաճարակի պատճառով կասեցվել է բանակի զորակոչը։ Երկրի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է, որ զորակոչ չի իրականացվի, քանի դեռ Ուկրաինայի 9 շրջաններում շարունակվում է գրիպի համաճարակի պատճառով հայտարարված կարանտինը։

Ուկրաինայում H1N1 վիրուսի՝ «խոզի գրիպի» զոհերի մասին հակասական տվյալներ են հաղորդվում։ Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որը պաշտոնապես գրանցվել է խոզի գրիպով վարակվածության 13 դեպք եւ մահացության 1 դեպք։ Առողջապահության նախարարությունը նաեւ վստահեցնում է, որ երկրում գրանցված գրիպի մյուս դեպքերը՝ ավելի քան 81 հազար, բոլորովին այլ սուր շնչառական-վիրուսային վարակի հետեւանք են։

Ավելի վաղ Ուկրաինայի առողջապահության նախարար Վասիլի Կնյազեվիչը հայտնել էր, որ գրանցվել է H1N1 վիրուսից մահացության 34 դեպք։

Իր հերթին՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն երկրի արեւմտյան շրջանների ղեկավարների հետ խորհրդակցությանը հայտնել է, որ գրիպի զոհերի թիվը 48-ի է հասել, վարակված են շուրջ 150 հազար մարդ։ Յուշչենկոն նաեւ կոչ է արել չքաղաքականացնել խնդիրը եւ հեռուստաէկրաններին ու թերթերում տեղը զիջել մասնագետներին եւ բժիշկներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG