Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը ավարտում է այցը Պակիստան, ժամանում է Արաբական Միացյալ Էմիրություններ


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շաբաթ օրը ավարտեց իր եռօրյա այցելությունը Պակիստան: Իսլամաբադում նա մի շարք հանդիպումներ է ունեցել օրենսդիրների ու ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հինգշաբթի Քլինթոնը հայտարարել էր, թե իր համար «դժվար է հավատալ», որ Պակիստանի իշխանությունները տեղեկություններ չունեն «Ալ-Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդների թաքստոցների մասին, ինչը որոշակի դժգոհություններ էր առաջացրել Պակիստանում։

Իսլամաբադից Քլինթոնը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ նախատեսված է հանդիպում նաեւ Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ:

Կիրակի օրը Հիլարի Քլինթոնը պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակելու է Իսրայելում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG