Մատչելիության հղումներ

2010-ի պետբյուջեի դեֆիցիտը 4,5 անգամ մեծ կլինի` 2009-ի համեմատությամբ


Հաջորդ տարվա պետբյուջեի հիմնական ցուցանիշներն այսպիսին են. եկամուտներ՝ 676 միլիարդ դրամ (2009-ին՝ 927 միլիարդ), ծախսեր՝ 859 միլիարդ (2009-ին՝ 967 միլիարդ), իսկ դեֆիցիտը 2009-ի համեմատ ավելի քան 4,5 անգամ մեծ կլինի։

«Որո՞նք են 2009 թվականի դասերը. ճգնաժամը առավել ընդգծված ձեւով ցուցադրեց մեր տնտեսության խոցելի կետերը։ Առաջինը՝ տնտեսությունը ունի դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակ։ Երկրորդը՝ երկրի տնտեսությունում առկա են օլիգապոլիաներ եւ ցածր մրցակցային մակարդակ, եւ դա լրջագույն մարտահրավեր է մեզ համար», - ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ 2010-ի պետական բյուջեի նախագիծը խորհրդարանական հանձնաժողովներին ներկայացնելիս։

Այսուհանդերձ, կառավարությունը նախատեսում է 2010-ին անցնել տնտեսության զարգացման փուլին՝ 1,2 տնտեսական աճի կանխատեսմամբ: Վարչապետը դա հիմնավորեց` «հաշվի առնելով համաշխարհային կանխատեսումները, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության տնտեսության զարգացման կանխատեսումները»։

Թե’ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ թե’ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հավաստիացրեցին, թե գերակա ծրագրերը կիրականացվեն:

«Ձեր [Տիգրան Դավթյանի] եւ նաեւ վարչապետի խոսքերից մի հետաքրքիր բան է ձեւավորվել», - ասաց պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ): - «Ասում եք՝ քաղաքականություն չի փոխվել, բայց հենց գալիս ենք կոնկրետ դեպքի վրա, ինչ-որ պատճառ եք բերում»:

Լքելով քննարկումների դահլիճը՝ Մինասյանը հայտարարեց. - «Սա ոչ թե քննարկում է, այլ խեղկատակություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG