Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախագահը որդուն նշանակել է ներդրումային գործակալության ղեկավար


Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը որդուն նշանակել է նորաստեղծ Զարգացման, ներդրումների եւ նորարարությունների գործակալության ղեկավար:

32-ամյա Մաքսիմ Բակիեւը վերահսկելու է տնտեսական քաղաքականությանը վերաբերող եւ առանցքային ներդրումային ծրագրերը եւ հաշվետու է անմիջականորեն հորը:

Հոկտեմբերի 20-ին` այն բանից հետո, երբ նախագահը հայտարարել էր երկրի կառավարման արդյունավետությանն ուղղված բարեփոխումների որոշման մասին, Ղրղըզստանի կառավարությունը հրաժարական էր տվել:

Ընդդիմությունը մեղադրում է Կուրմանբեկ Բակիեւին փոփոխությունների միջոցով իշխանությունը իր ձեռքում կենտրոնացնելու ձգտման մեջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG