Մատչելիության հղումներ

logo-print

Էրդողանը Վաշինգտոն կայցելի դեկտեմբերի 7-ին


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այցը Վաշինգտոն կկայանա դեկտեմբերի 7-ին: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսը:

Խոսնակի հրապարակած հայտարարության համաձայն` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետի առաջիկա հանդիպման օրակարգում, ի թիվս մերձավորարեւելյան տարածաշրջանին, Իրաքին, Իրանին, Պակիստանին, Աֆղանստանին վերաբերող եւ այլ խնդիրների, ընդգրկված է նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը:

Էրդողանի այցը ի սկզբանե նախատեսված էր հոկտեմբերի 29-ին, սակայն թուրքական կողմը խնդրել էր հետաձգել այն` պատճառաբանելով, թե վարչապետը Հանրապետության օրը երկրից բացակայել չի կարող:

Ապրիլի սկզբին Թուրքիա էր այցելել Բարաք Օբաման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG