Մատչելիության հղումներ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը զրկվեց առաջին տեղը նվաճելու հնարավորությունից


Սերբիա -- Հայաստանի տղամարդկանց թիմը շախմատի Եվրոպայի 17-րդ թիմային առաջնությանը, Նովի Սադ, 29-ը հոկտեմբերի, 2009 թ.
Սերբիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ փուլում Հայաստանի հավաքականը 1.5:2.5 հաշվով պարտություն կրեց Ռուսաստանի հավաքականից՝ զրկվելով առաջին տեղը նվաճելու հնարավորությունից:

Հայ շախմատիստներից Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի՝ վաստակելով կեսական միավոր։ Վլադիմիր Հակոբյանը սեւերով զիջեց Ալեքսանդր Մորոզեւիչին։

Վերջին՝ 9-րդ տուրից առաջ, Ռուսաստանի հավաքականը, վաստակելով 13 միավոր, ոսկե մեդալի ամենահավանական հավակնորդն է։ Ադրբեջանի հավաքականը, որը 8-րդ տուրում հաղթանակ տարավ Լեհաստանի հավաքականի նկատմամբ, նույնպես վաստակել է 13 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջում է Ռուսաստանի հավաքականին։

8-րդ տուրից առաջ Հայաստանի հավաքականը, պարտության մատնելով Ադրբեջանի հավաքականին, վաստակել էր 11 միավոր եւ Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն դառնալու ռեալ հնարավորություն էր ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG