Մատչելիության հղումներ

Ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման մրցույթը կհայտարարվի գալիք գարնանը


Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում փոխանցեց, որ Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման միջազգային մրցույթը կհայտարարվի հաջորդ տարվա առաջին եռամսյակի վերջին:

Գարնանը պարզ կդառնա էներգաբլոկի կառուցողը
please wait

No media source currently available

0:00 0:02:00 0:00


«Մենք բաց կհայտարարենք, որ մենք իրականացնում ենք նման կառույց, եւ ովքեր ցանկանում են այդտեղ ներդրումներ ունենալ, ապագա մեր ատոմային բլոկում բաժնետեր լինել, կհրավիրենք, որպեսզի իրենց մասնակցությունը ունենան», - ասաց նա՝ հավելելով, որ մրցույթին մասնակցելու պատրաստակամության արդեն հայտնել է Ռուսաստանի «Ռոսատոմ» պետական կորպորացիան, որը հանդիսանում է Հայաստանի գործող ատոմակայանի կառավարիչը:

«Ռոսատոմ»-ի նախագահ Սերգեյ Կիրիենկոն օրերս Հայաստանում էր, եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել էին նաեւ նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին վերաբերող հարցեր:

«Կիրիենկոն իր պատրաստակամությունը հայտնեց նոր էներգաբլոկի հետ կապված իրենց մասնակցությունը ունենալուն», - ասաց Արմեն Մովսիսյանը: - «Երբ պատրաստ կլինեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, երբ այս ամեն ինչը կհայտարարենք, պատրաստ կլինի նոր ատոմային բլոկի կոնֆիգուրացիան, դրանից հետո արդեն կսկսվի այդ գործընթացը»:

Նոր էներգաբլոկի կառուցման արժեքին վերաբերող հարցին Մովսիսյանը պատասխանեց. - «Վերջնական արժեքը պարզ կլինի, երբ որ կունենանք արդեն նախագծման աշխատանքները»:

Կառուցվելիք էներգաբլոկը ավելի հզոր կլինի, քան գործողը՝ 1000-1200 մեգավատտ հզորությամբ:

«Մեր ունեցածը այսօր 400 մեգավատտ է», - հիշեցրեց նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG