Մատչելիության հղումներ

Ղարաբաղցի պատգամավորը առաջարկում է քրեորեն պատժել Ղարաբաղի տարածքները զիջելու մասին խոսողներին


Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի շենքը
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի շենքը

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Սարգսյանը իրավապահ մարմիններին առաջարկում է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր խոսում են Լեռնային Ղարաբաղի տարածքների հետ կապված փոխզիջումների մասին: Դաշնակցական պատգամավորը այդ մասին հայտարարեց Ղարաբաղի խորհրդարանի չորեքշաբթի օրվա նիստում:

Նախքան հայտարարություն անելը նա հիշեցրեց, որ մի շարք երկրներում Հայոց ցեղասպանությունը ժխտողները ենթարկվում են քրեական պատասխանատվության:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով ընդունել է Սահմանադրություն, որտեղ հստակ ֆիքսված, ամրագրված են մեր սահմանները եւ տարածքային ամբողջականությունը: Ես խոսքս ուղղում եմ իրավապահ մարմիններին եւ առաջարկում` բոլոր այն քաղաքացիները, ովքեր փոխզիջման կամ այլ տարբերակներով կասկածի տակ են դնում մեր տարածքային ամբողջականությունը, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, որովհետեւ դա ոչ թե այլակարծության կամ դեմոկրատիայի դրսեւորում է, այլ հակասահմանադրական քայլ: Իսկ հակասահմանադրական քայլ անողը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության», - հայտարարեց Արմեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG