Մատչելիության հղումներ

Բելառուսի արտգործնախարարը ժամանում է Հայաստան


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, այսօր պաշտոնական այցով Երեւան կժամանի Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Արտգործնախարարների հանդիպմանը կհաջորդի նրանց համատեղ ասուլիսը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Սերգեյ Մարտինովի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, Բելառուսի արտգործնախարարը եղեւնի կտնկի Հիշողության պուրակում:

Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Երեւանի պետական համալսարանի դասախոսների եւ ուսանողների հետ, ինչպես նաեւ` պատվիրակության այցելությունը Շիրակի մարզ:

Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը կավարտվի հոկտեմբերի 31-ին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG