Մատչելիության հղումներ

Սեմնեբին հանդիպում է ունեցել ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ


Չորեքշաբթի օրը Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Փիթեր Սեմնեբին, Եվրամիությունում նախագահող Շվեդիայի ներկայացուցիչ, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասը եւ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը հանդիպում են ունեցել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանի, Դավիթ Շահնազարյանի, Ավետիս Ավագյանի եւ Վլադիմիր Կարապետյանի հետ:

Հանդիպման ընթացքում, ըստ ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության, քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա վիճակն ու հեռանկարները։ Մանրամասն անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարության վիճակի, մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների եւ ԶԼՄ-ների ազատության, կոռուպցիայի հաղթահարման հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG