Մատչելիության հղումներ

Երեւանում կկայանա Ռազմիկ Ամյանի մենահամերգը


Ռազմիկ Ամյանը մամլո ասուլիսի ժամանակ, 28.10.2009

Ռազմիկ Ամյանը մամլո ասուլիսի ժամանակ, 28.10.2009

Երեւանյան առաջին մենահամերգը երգիչ Ռազմիկ Ամյանի համար առաջին փորձը չէ. 2 մենահամերգ նա ունեցել է Պարսկաստանում, իսկ օրինակ իր հայրենիքում` Ղարաբաղում, մենահամերգներով դեռ հանդես չի եկել: Երգչի ու իր մենեջերի խոսքով, «չնայած շատ զբաղված են, անընդահատ հյուրախաղերի են մեկնում, բայց արդեն հասունացել էր Հայաստանում մենահամերգ ունենալու պահը»:

Նոյեմբերի 4-ին սպասվող համերգին կհնչեն 24 երգեր, որոնցից 8-ը նոր: Ծրագրում լինելու են թե’ ռիթմային եւ թե’ հանգիsտ ոճի երգեր: Համերգին նվագելու են 19 պրոֆեսիոնալ երաժիշտներ, hանդես են գալու 13 պարային խմբեր, լինելու են նաեւ դուետներ Հռիփսիմե Հակոբյանի ու Հայկոյի հետ:

Ինչ վերաբերում է բոլոր երգիչներին ամենից շատ հուզող հարցին` լեփ-լեցուն դահլիճին, երգիչն ու համերգի կազմակերպիչները կասկած չունեն, որ դահլիճը լիքը կլինի: «Երեւի մտածում եք, որ մեծ կարծիք ունեմ իմ մասին, սակայն որեւէ մտավախություն չունեմ», - ասաց Ռազմիկ Ամյանը:

«Մաքսլիբերթիի» հարցին, թե ինչ անակնալներ կմատուցի Ռազմիկ Ամյանը իր երկրպագուներին մինչեւ տարեվերջ, երգիչը չպատասխանեց` ասելով, որ պատմելու դեպքում դրանք այլեւս անակնկալ չեն լինի, սակայն խոստացավ, որ մինչեւ 2009-ի ավարտը լույս կտեսնի եւ’ նոր ձայնասավառակ, եւ’ նոր տեսահոլովակ:
XS
SM
MD
LG